Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նախարարությունը հարմարեցվում է Հակոբ Արշակյանին

Նախարարությունը հարմարեցվում է Հակոբ Արշակյանին
25.01.2019 | 11:22

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նույնպես փոփոխության կենթարկվի՝ դառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության նախարարության: «Վարչապետի հետ քննարկումից հետո, ըստ երևույթին, որոշել են նախարարությունը հարմարեցնել նախարար Հակոբ Արշակյանին, որ ՏՏ ոլորտի մասնագետ է: Նա այդպես իրեն ավելի լավ կզգա, իր հարազատ ոլորտն է, խնդիրներից քաջատեղյակ է, ինչը չես կարող ասել կապի ու տրանսպորտի մասին: Գուցե «ռազմական» եզրույթը չմիանա նախարարությանը, բայց արդյունաբերություն ասելով դա են նկատի ունենալու»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ նախարար Արշակյանը, վերանշանակվելուց հետո, թռուցկաժողով է անցկացրել նախարարության աշխատակիցների հետ ու հորդորել մեծագույն էնտուզիազմով աշխատել, հարկ եղած դեպքում աշխատանքային օրվա ավարտից հետո մնալ նախարարությունում. «Ի դեպ, մինչև նախարարի նման հորդորն էլ նախարարությունում եղել են աշխատակիցներ, որոնք անելու գործ չեն ունեցել, բայց մնացել են նախարարությունում: Նրանք միտումնավոր սկսել են գնալ-գալ տեսախցիկների մոտով, որ վերևներում տեսնեն` աշխատանքային ժամ չէ, բայց իրենք տուն չեն գնացել: Չմեկնաբանված էնտուզիազմն այդ նախարարությունում վաղուց կա»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ